«Յուվենտուսում» նորից կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Sky Sport Italia-ի հաղորդմամբ, ակումբի 121 անդամ թեստ է հանձնել. բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Շարունակվում են վարակից բուժվել Ռուգանին, Դիբալան ու Մատյուիդին: Թիմը շարունակում է մնալ կարանտինում:
Ակումբի 5 խաղացող այս օրերին գտնվում է Իտալիայի սահմաններից դուրս. Խեդիրան, Պյանիչը, Իգուայինը, Կոստան ու Ռոնալդուն վերադառնալուն պես 14 օր կանցկացնեն կարանտինում: