Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին Իսլանդիայի հետ ընկերական հանդիպումից հետո (0:1) մեկնաբանել է թիմում պաշտպան Հարի Մագուայրի բացակայությունը։
«Այս հանդիպումը ցույց է տալիս Հարի Մագուայրի կարևորությունը Անգլիայի հավաքականի համար։ Նրա բացակայությունը մեծ կորուստ է Անգլիայի հավաքականի համար»,- Ռունիի խոսքն է մեջբերել Channel 4-ը։
Մագուայրը սրունքի վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրո-2024-ին։