«Վերոնայի» պաշտպան Դավիդե Ֆարաոնին ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
La Gazzetta dello Sport -ի հաղորդմամբ, «Ինտերի» ու Իտալիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանի ծառայությունները հետաքրքրում են «Նապոլինն» ու «Ռոմային»:
28-ամյա իտալացին A սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 24 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: