Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Մարսելոն արձագանքել է Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելուն։
«16-րդը մոտենում է…»,- գրել է Մարսելոն ֆրանսիացու տեղափոխության մասին հաղորդագրության գրառման մեկնաբանությունում։
Մարսելոն հավանաբար նկատի է ունեցել Չեմպիոնների լիգայի 16-րդ տիտղոսը:
Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Մբապեն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը ֆրանսիացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 180 մլն եվրո։
2024 թվականի հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հաղորդվում էր, որ ֆրանսիացին ակումբում հանդես է գալու 9 համարի մարզաշապիկով:
























































