Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։
Մադրիդյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունը X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրերի պահին հավաքել է 12,3 մլն դիտում։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ավելի վաղ հանդես էր գալիս ՊՍԺ-ում։
























































