Երեկ Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2:2): Մադրիդցիների վինգեր Վինիսիուսը դուբլի հեղինակ դարձավ։
Կարլո Անչելոտին համեմատել է Վինիսիուս Ժունիորին և Կրիշտիանու Ռոնալդուին։
«Կրիշտիանուն գրել է «Ռեալի» պատմությունը, իսկ Վինիսիուսն այն հիմա է ստեղծում։ Նրանք մեծ տաղանդներ են, բայց նաև տարբեր ֆուտբոլիստներ»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Sportmediaset-ը։
«Մենք բավականին լավ ավարտեցինք խաղը, ուստի զգացողություն կա, որ այս դիմակայությունը դեռ լիովին հավասար է: Մյունխենում ստիպված էինք 90 րոպե տանջվել։ Բոլորը գիտեն, թե որքան դժվար է այստեղ խաղալը։ Մենք լավ դիրքերում ենք Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում։ Պետք է փորձենք հասնել Լոնդոն։ Սրա համար բոլոր հնարավորությունները կան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։