«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է ֆուտբոլիստներին խնդրել համաձայնել աշխատավարձի նվազեցման, հայտնում է AS-ը:
Իրավիճակը կապված է կորոնավիրուսի համաճարակի տարածման և «Բարսելոնայի»՝ 1,047 մլրդ բյուջեին հասնել չկարողանալու հետ, ինչը վստահեցվում էր մի քանի ամիս առաջ: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների աշխատավարձերը բյուջեի 61 տոկոսն են կազմում:
Ուրբաթ Բարտոմեուն, «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Օսկար Գրաուն, փոխնախագահներն ու ակումբի մյուս թոփ-մենջերները նիստ կանցկացնեն, որի ընթացքում կորոշեն ֆուտբոլիստների աշխատավարձերի հարցը:
Ավելի վաղ ղազախական «Կասպիյ» ակումբը հրաժարվել էր ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարել կորոնավիրուսի հետ կապված դադարի ընթացքում: