Պապա Կառլոն կրկին գործի մեջ է, ՊՍԺ-ն վերջապես վրեժխնդիր եղավ. Ամփոփում ենք ՉԼ քառորդ եզրափակիչները — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

    Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

    🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

    📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

    Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

    Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

    Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

    Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

            Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

            🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

            📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

            Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

            Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

            Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

            Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Պապա Կառլոն կրկին գործի մեջ է, ՊՍԺ-ն վերջապես վրեժխնդիր եղավ. Ամփոփում ենք ՉԼ քառորդ եզրափակիչները

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  18.04.24 / 21:19
                  0

                  Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։ Ընդհանուր առմամբ, կայացած 8 խաղում թիմերը խփեցին 32 գնդակ, ինչն այս փուլի համար բացարձակ ռեկորդ է։ Մասնակից թիմերը երկրպագուներին պարգևեցին անմոռանալի էմոցիաներ։ Ոմանց սիրելի թիմը վաղաժամ թողեց պայքարը, մյուսների հույսը դեռ ապրում է՝ վայելել հաղթանակը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ մինչև ֆորմատային հեղափոխությունը։

                  Քառորդ եզրափակիչում «Բավարիան» մի փոքր ուժեղ գտնվեց «Արսենալից», «Դորտմունդը» կանգունության դաս ցույց տվեց «Ատլետիկոյին», ՊՍԺ-ն լուծեց 2017-ի «ռեմոնտադայի» վրեժը «Բարսելոնայից», իսկ «Ռեալն» ու «Սիթին» պարգևեցին մրցաշարի պատմության ամենադրամատիկ հանդիպումներից մեկը՝ սահմանելով այնպիսի նշաձող, որին հասնելն առաջիկա տարիներին ահավոր դժվար կլինի։ Հիմա հերթով անցնենք պատասխան խաղերի վրայով՝ ավելի մանրամասն։

                   

                  Փոխհրաձգություն Դորտմունդում

                  «Բորուսիայի» և «Ատլետիկոյի» դիմակայության պատասխան խաղում երկրպագուներն ակնկալում էին լարված պայքար։ Ֆավորիտն այս մրցավազքում միանշանակ Դիեգո Սիմեոնեն էր, որն իր ահռելի փորձով մի գլուխ բարձր էր Թերզիչից։ Հանդիպման հենց մեկնարկում պարզ դարձավ, որ մեզ շատ ուրախ և հավես քառորդ եզրափակիչ է սպասվում։ 7-րդ րոպեի դրությամբ Մարսել Զաբիցերն ու Ալվարո Մորատան արդեն մեկական մեգավրիպում էին թույլ տվել։ Եթե ասվտրիացի ֆուտբոլիստի պարագայում վրիպումը զարմանք առաջացրեց, Մորատայի շեղ հարվածը գերնպաստավոր դիրքից ոչ մի արտառոց էմոցիա չառաջացրեց։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ «Բորուսիան» գտել է «Ատլետիկոյի» թույլ տեղը. Սամուել Լինոյի բացակայությամբ պաշտպանության աջ թևում Նաուել Մոլինան։ 5 պաշտպանով սխեմայում նրան պարբերաբար օգնության էին հասնում Ակսել Վիտսելը։ Հենց այս բացի վրա էլ սկսեց աշխատել Թերզիչը՝ րոպե առ րոպե ավելի ծանրաբեռնելով այդ եզրը։ «Հնդկացիները» դիմացան կես ժամ։ 34-րդ րոպեին Մատս Հումելսի ոսկերչական փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Յուլիան Բրանտը՝ ներխուժելով մրցակցի պաշտպանական օղակները հիշյալ աջ թևից։ Եվս 4 րոպե անց պատկերը կրկնվեց։ Այս անգամ Յան Մատսենը բարդ հարված կատարեց, ինչից հետո գնդակն անցավ Յան Օբլակի ձեռքերի տակով։

                  Ընդմիջումից հետո «Էլ Չոլոն» օգտագործեց իր ուժեղագույն զենքերից մեկը՝ դիպուկ փոփոխությունները՝ դաշտ դուրս բերելով միանգամնից 3 նոր ֆուտբոլիստ։ Ու դա բերեց արդյունք։ Թիմը պարտվում էր, պետք էր գնալ վա-բանկ։ Ճնշումն աշխատեց 49-րդ րոպեին, երբ Մատս Հումելսը պատահմամբ գրավեց սեփական դարպասը։ Ինչ-որ պահի դաշտում էլ, լուսատախտակին էլ հավասարություն էր։ Նման պահերում Սիմեոնեն գործի դրեց իր երկրորդ զենքը՝ ուժերի հանկարծակի գերլարումը, և 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անխել Կոռեան հաշիվը դարձրեց 2-2, ինչը ձեռնտու էր արդեն «Ատլետներին»։ Բայց այսքանով Սիմեոնեի թիմի ակտիվությունն ավարտվեց, քանի որ սեփական երկրպագուների ոգևորությամբ «Մեղուները» նետվեցին առաջ։ Գրոհների տեղատարափը հանգեցրեց 2 գոլի, ընդ որում՝ մեկը մեկից գեղեցիկ։ 71-րդ րոպեին Զաբիցերի փոխանցումից հետո գլխի շքեղ հարվածով աչքի ընկավ Նիկլաս Ֆուլկրուգը։ Եվս 4 րոպե անց Զաբիցերը խաղն իր վրա վերցրեց ու հեռահար հարվածով գրավեց Օբլակի դարպասը։ 4 գոլ մի խաղում Օբլակը ամեն խաղում բաց չի թողնում։ Կմտածեք՝ խաղը ձախողել է, բայց ամբողջ հանդիպման ընթացքում սլովենացի դարպասապահը մի քանի ուժեղ սեյվ է կատարել։

                  «Բորուսիան» միանգամայն արժանիորեն անցավ հաջորդ փուլ՝ պատասխան խաղում անելով այն, ինչ չկարողացավ անել առաջինում՝ փակել Անտուան Գրիզմանին։ Հենց սա դարձավ թիմի հաղթաթուղթը՝ 4-2։

                  Վրեժը միշտ սրտում

                  ՊՍԺ-ն փարիզյան խաղում արժանի պայքար մղեց «Բարսելոնայի» դեմ, սակայն պարտվեց 2-3 հաշվով։ Եթե ՉԼ-ում գործեին նախկին կանոնները, պատասխան խաղից առաջ ֆրանսիացիները լրիվ այլ հոգեբանություն կունենային։ Բայց դրսում խփած գոլն էլ «հաշիվ չէ», և ցանկացած հաղթանակ 1 գոլի առավելությամբ խաղը տեղափոխում էր լրացուցիչ ժամանակ։ Քանի հատ Մբապպե էլ ունենա մարզիչն իր կազմում, եթե մրցակցի կազմում կարգով ֆուտբոլիստներն ավելի շատ են, հաղթանակի հասնելը շատ բարդ է։ Իսկ եթե մարզիչը գիտի նաև ճիշտ ժամանակին փոփոխություն անել, գործը գրեթե անհնարին է դառնում։ Հենց Չավիի փոփոխությունները շրջեցին խաղի ընթացքը Փարիզում, և փոխարինման մտած Պեդրին ու Քրիստենսենը հաղթանակ բերեցին իսպանական գրանդին։

                  Կատալոնիայի մայրաքաղաքում ամեն ինչ հրաշալի սկսվեց Չավիի ու ընկերների համար։ 12-րդ րոպեին առաջին խաղի հերոս Ռաֆինյան բացեց հաշիվը։ Բայց հանդիպման հետագա ընթացքը դարձավ իսկական աղետ «Բարսայի» համար։ Նախ 29-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոն խախտեց կանոնները Բարկոլայի նկատմամբ և իրավացիորեն ուղիղ կարմիր քարտ ստացավ։ Մրցավարն այս դրվագում այլ ելք չուներ, քանի որ խախտումը միտումնավոր էր և զրկում էր մրցակցին հարվածելու ակնհայտ հնարավորությունից։ Դրվագն այնքան ակնհայտ էր, որ մրցավարին նույնիսկ VAR  համակարգ պետք չեկավ։ Բաց թողած գոլից հետո «Բարսան» ամեն կերպ վերադասավորվում էր։ Տուժեց խեղճ Լամին Յամալը, որն իր տեղը դաշտում զիջեց Ինիգո Մարտինեսին։ ՊՍԺ-ի դաժան ճնշումները, ի վերջո, տվեցին արդյունք. 40-րդ րոպեին իր նախկին դարպասը նորից գրավեց Ուսման Դեմբելեն։

                  Քանակական առավելություն ստացած ՊՍԺ-ն երկրորդ կեսում շարունակեց ճնշումը։ 54-րդ րոպեին գեղեցիկ գոլով ՊՍԺ-ին առաջ մղեց Վիտինյան, որն աչքի էր ընկել նաև առաջին խաղում։ Բառացիորեն հաջորդ դրվագում մրցավարը դաշտի կենտրոնում կասկածելի խախտում արձանագրեց հօգուտ ՊՍԺ-ի, ինչից հետո տեղի տվեցին Չավիի նյարդերը։ Երիտասարդ մասնագետը կոտրեց օպերատորի պաշտպանիչ վահանակը, տեսախցիկների առաջ առավել քան ակնհայտորեն հայհոյեց մրցավարին, ինչի համար անմիջապես հեռացվեց դաշտից։ Մնալով առանց Չավիի, «Բարսան» փորձում էր գոնե գնդակ չընդունել և ինչ-որ կերպ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Բայց չստացվեց, քանի որ 61-րդ րոպեին Կիլիան Մբապպեն հաշիվը դարձրեց 3-1, որն արդեն ձեռնտու էր հյուրերին։ 64-րդ րոպեին Իլկայ Գյունդողանն ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն մրցավարի սուլիչը լռեց։ Այստեղ փորձագետների կարծիքները հակասական են։ Ոմանք պնդում են, որ Գյունդողանն ինքն է բախում փնտրել, որոշներն էլ հակառակ կարծիքի են։ Այս դրվագից հետո «Բարսան» այլևս չդիմացավ։ Խաղի ավարտից 1 րոպե առաջ Մբապպեն վերջակետ դրեց խաղին ու ՊՍԺ-ին երկու տարվա դադարից հետո դուրս բերեց կիսաեզրափակիչ՝ 4-1։ Դորտմունդն ընդդեմ Փարիզի՝ ասեք, որ զիլ է հնչում։

                  Նյարդերի պայքար ֆավորիտների մրցապայքարում

                  Երկու շաբաթ առաջ Մադրիդում երկրպագուներն ականատես եղան մրցաշարի պատմության ամենաէպիկ խաղերից մեկին, երբ թիմերը միմյանց դարպասը խփեցին 3-ական գոլ։ Կասկած որևէ մեկը չուներ, որ պատասխան խաղում գոլային հրավառությունը կշարունակվի։ Երբ 12-րդ րոպեին Ռոդրիգոն բացեց հաշիվը «Ռեալի» կազմում, նման կասկածներ ունեցողներն էլ համակերպվեցին գոլառատ հավանական սցենարի հետ։ Կոմբինացիան շքեղ ստացվեց. Դանի Կարվախալը գնդակն ուղարկեց Բելինգհեմին։ Վերջինս գրոսմայստերական ոճով կասեցրեց այն, գտավ աջից Ֆեդե Վալվերդեին։ Ուրուգվայցին նուրբ փոխանցմամբ սուր դիրք դուրս բերեց Վենիին, որն էլ փոխանցեց Ռոդրիգոյին։ «Ռեալի» ֆուտբոլիստը երկրորդ փորձից միայն գրավեց Էդերսոնի դարպասը։ Բաց թողած գոլից հետո «Սիթին» խելահեղ տեմպ հաղորդեց խաղին ու վտանգավոր պահեր շարեց մեկը մյուսի հետևից։ «Ռեալի» պաշտպանները շնչակտուր մի եզրից մյուսն էին վազում՝ կանխելու Բերնարդու Սիլվայի ու Ջեք Գրիլիշի անցումներն ու հարվածները։ Պաշտպանները ամենավերջին պահին պառկում էին հարվածի առաջ, հանում էին գնդակը դարպասային գծից կամ փրկում էր Լունինը։ Իսկ երբ չէր լինում ելք ու ճար, դարպասաձողն էր հասնում օգնության. առաջին կեսում չբերեց Հալանդի բախտը։

                  Երկրորդ կեսում պայքարն արդեն ավելի հանգիստ բնույթ էր կրում։ «Սիթին» գիտակցում էր, որ «Ռեալը» կարող է փախչել հակագրոհի, ու սկսեց ավելի բալանսավորված խաղալ։ «Ռեալը» տակտիկապես պատասխանեց ամուր պաշտպանվելով, բայց գոլից խուսափել չհաջողվեց։ Գրիլիշից «քրքրված» Կարվախալը հասցրեց թարմ Ժերեմի Դոկյուի հետևից, որի գործողություններից հետո գնդակը հայտնվեց դե Բրույնեի մոտ։ Բելգիացու հարվածն անկասելի էր։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ զգուշությունն ամենակարևորն էր։ «Ռեալը» շարունակեց խաղալ ավտոբուսով և դիմացավ, իսկ հետո եկավ Լունինի հերթը։ «Արքայական» թիմի դարպասապահը փայլուն խաղաց հարվածաշարում՝ հետ մղելով Բերնարդո Սիլվայի և Մատեո Կովաչիչի հարվածները։ Այստեղ մեծ դեր ունեցավ Անտոնիո Ռուդիգերը։ Հենց «Ռեալի» գերմանացի պաշտպանը հուշեց Լունինին Կովաչիչի հարվածի ուղղությունը, այնուհետև գնաց իրացնելու հաղթական հարվածը` 5-3, և «Ռեալը» կիսաեզրափակիչում է։

                   

                  Երբ վիճակագրությունը արդեն կայացրել էր իր որոշումը

                  Ընդունված է համարել, որ վիճակագրությունը չի կարող որոշել դիմակայության ֆավորիտին, քանի որ հիշյալ վիճակագրությունը զուտ թվերի ամբողջություն է, որը կերտել են ֆուտբոլիստները և որոնք մնում են զուտ թղթի վրա։ «Բավարիայի» հետ դիմակայությունում «Արսենալը» ֆավորիտի կարգավիճակ ուներ միայն առաջին հայացքից. «Բավարիան» կայուն ու վստահ ֆուտբոլ ցույց չի տալիս և ներքին առաջնությունում պարտվում է ում պատահի, իսկ «Արսենալը» շատ ավելի թարմ և ուժեղ տեսք ունի։ Բայց այստեղ առաջ է գալիս հոգեբանությունն ու վիճակագրությունը։ Վերջին 20 խաղարկություններից 4-ում «Արսենալը» լքել է պայքարն արդեն 1/8 եզրափակիչում, ևս 15 անգամ պարտվել է փլեյ-օֆֆում (1 անգամ խաղացել է եզրափակիչում 2006-ում)։ Այդ 15 անգամից 5-ը «Արսենալին» դուրս է թողել «Բավարիան»։

                  Առաջին խաղում երկրպագուները տեսան թիմերի թույլ կողմերը, որոնք հիմնականում պաշտպանությունում էին։ Թեպետ «Բավարիան» հաղթել էր 3-2 հաշվով, այն էլ՝ Լոնդոնում, պատասխան խաղում Տուխելը պետք է զարմացներ, և դա նրան հաջողվեց։ Վերջին տարիներին անհատական ​​պաշտպանությունը անբաժանելիորեն կապված է «Ատալանտայի» հետ՝ մեկը մեկի դեմ ագրեսիվ խաղ առանց գնդակի, մշտական ​​պրեսինգ, բազմաթիվ խլումներ հակառակ կիսադաշտում։ Թոմաս Տուխելի «Բավարիան» այլ տարբերակ  առաջարկեց՝ միջին բլոկ (առանց բարձր պրեսինգի), բայց գրեթե բոլոր խաղացողներն ունեին «անհատական ​​կողմնորոշումներ»՝ Էրիկ Դայերը խաղում էր Կաի Հավերցի, Նուսեր Մազրաուին՝ Բուկայո Սակայի,  Կիմիխը՝ Գաբրիել Մարտինելիի, Կոնրադ Լայմերը՝ Մարտին Էդեգորի, Լեոն Գորեցկան՝ Դեկլան Ռայսի, Ռաֆայել Գերեյրոն՝ Բեն Ուայթի, Լերոյ Սանեն՝  Տակեհիրո Տոմիասուի հետ, իսկ Ջամալ Մուսիալան սովորաբար հետևում էր Ժորժինյոյին, բայց երբեմն բարձրանում էր կենտրոնական պաշտպանների մոտ: Հարի Քեյնը միշտ նրանց կողքին էր։

                  Գաղափարն իրականացնելու համար անհրաժեշտ է գերազանց ֆիզիկական պատրաստվածություն։ «Բավարիան» «տակից դուրս եկավ»։ Հատկապես հիանալի էին Մազրաուին և Գերեյրոն: Խաղի վերջում, թեպետ անհատական պաշտպանությունն ավելի քիչ էր աշխատում, խաղացողները, հավանաբար, հոգնել էին: Սակայն հանդիպման մեծ մասում պլանն աշխատում էր: «Արսենալը» ստեղծել է ընդամենը 0,47 xG հնարավորություն։

                  Խաղը, գործնականում հիասթափեցնող անհետաքրքիր ստացվեց, և 63-րդ րոպեին Կիմիխի խփած գոլը միակն էր։ Բայց տակտիկապես երկու մարզիչները ցույց տվեցին շատ ուժեղ ֆուտբոլ։ Ընդ որում, եթե այս մրցաշրջանում Արտետայից արդեն սովորել էինք ամեն անգամ նոր լուծումների, ընդհանուր առմամբ, ձախողված Տուխելի փայլուն գաղափարը զարմացրեց։ Հատկապես տպավորիչ էր ձախ եզրում ֆուտբոլիստների ընտրությունը. Ալֆոնսո Դևիսը որակազրկված էր, Կոմանն ու Գնաբրին վնասվածք ունեին։ Միակ խելքին մոտ, բայց ռիսկային տարբերակը Մազրաուի-Գերեյրո զույգը դաշտ դուրս բերելն էր՝ մեկը ձախ պաշտպան է, մյուսը՝ աջ, բայց քանի որ երկուսն էլ ունեն 3 կենտրոնականով խաղալու փորձ, 4-ով խաղալու ժամանակ խնդիր չունեին մաքուր կիսապաշտպան խաղալու հարցում։

                  «Բավարիան» արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի «Ռեալը»՝ հերթական դասական դիմակայությունը Չեմպիոնների լիգայում։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #պեպ-գվարդիոլաարսենալբավարիաբարսելոնաԿառլո ԱնչելոտտիՄանչեսթեր ՍիթիՉեմպիոնների լիգապսժՋուդ ԲելինգեմՌեալ Մադրիդ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

                  07.06.25

                  Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

                  07.06.25

                  Բարսելոնան մոտ է պաշտպանի հետ պայմանագիրը խզելուն

                  07.06.25

                  Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

                  07.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Գրեթե որոշված ​​է․․․ Ռոնալդուն ասել է՝ կմասնակցի՞ ակումբային ԱԱ-ին, թե ոչ

                  15:55 / 07.06.25

                  Փոփոխություններ Աշխարհի ԱԱ-ում․ ՖԻՖԱ-ն նորարարություններ է մտցնում

                  15:45 / 07.06.25

                  🎥 Կրասնոդարը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

                  15:15 / 07.06.25

                  📷 Վերադարձ արմատներին․ Ռոման փոխել է իր տարբերանշանը

                  14:41 / 07.06.25

                  Կարող էինք առնվազն 10 գոլ խփել․ ինչ են գրում կոսովական լրատվամիջոցները

                  14:30 / 07.06.25

                  Համալրումը սկսվեց․ Ինտերը հայտարարել է նորեկի մասին

                  14:10 / 07.06.25

                  Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ երկու բառով նկարագրել է Ռոնալդուին

                  13:55 / 07.06.25

                  Դորտմունդի Բորուսիան տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին. հայտնի են մանրամասները

                  13:25 / 07.06.25

                  Ռոնալդուի նախկին թիկնապահը պատմել է, թե օրական որքան է պորտուգալացին վճարել իրեն

                  12:55 / 07.06.25

                  Ռեալ Սոսյեդադը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ

                  12:25 / 07.06.25

                  Ում հետ կխաղա Ինտերը․ Հայտնի է Ա Սերիայի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

                  11:55 / 07.06.25

                  Բարսելոնան մոտ է պաշտպանի հետ պայմանագիրը խզելուն

                  11:25 / 07.06.25

                  Հայտնի է դարձել, թե երբ է Ռեալը հայտարարելու իր նոր տրանսֆերի մասին

                  10:45 / 07.06.25

                  Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

                  10:30 / 07.06.25

                  Տավոլիերի․ Լիվերպուլը հաջորդ շաբաթ կկատարի ԱՊԼ-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը

                  10:15 / 07.06.25

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.