«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր լիգայի «Ասթոն Վիլլայի» դեմ խաղից առաջ նշել է, որ հիացած է Ունայ Էմերիի աշխատանքով։
«Ունայը մեծ ազդեցություն է ունեցել ակումբի վրա՝ ելույթների առումով: Նրանք դեռևս եվրոպական մրցաշարում են և հինգշաբթի երեկոյան խաղացին Կոնֆերենցիաների լիգայում: Ես իսկապես տպավորված եմ նրա աշխատանքով»,- Արտետայի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Արսենալ»-«Ասթոն Վիլլա» հանդիպումը կկայանա կիրակի՝ ապրիլի 14-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։