Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հայտարարություն է տարածել, ըստ որի, ակումբի խաղացողներն ու աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնել. բոլորի՝ թեստերի պատասխանները բացասական են եղել:
Ակումբում պլանավորվել է՝ պարապմունքները վերսկսել մարտի 22-ից: Հիշեցնենք, որ ՌՊԼ-ն դադարեցված է մինչև ապրիլի 10-ը:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը 147-ից հասել է 199-ի: