Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ վստահ է, որ գերմանական թիմը կհաղթի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ապրիլի 9-ին կայանալիք «Արսենալի» հետ խաղում։
«Սա այն նույն «Արսենալը» չէ, որին «Բավարիան» նախկինում միշտ վստահ հաղթում էր: Շատ աշխատանք կա անելու, բայց ես համոզված եմ, որ մենք կհաղթենք այդ թիմին», — Մյուլերի խոսքերն է մեջբերում Get German Football News-ը։
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև վերջին երեք հանդիպումներում «Բավարիան» հաղթել է նույն հաշվով՝ 5-1։
Պատասխան խաղը կկայանա 2024 թվականի ապրիլի 17-ին։