Իսպանական Sport պարբերականի լրագրողները բացահայտել են Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի աշխատավարձը։
Աղբյուրը հայտնում է, որ Անդրեյն այժմ մտածում է իր ապագայի մասին՝ հաշվի առնելով կրկին պահեստային դառնալու հեռանկարը։ Նա Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմի ամենացածր վարձատրվող խաղացողն է. ստանում է տարեկան 2 միլիոն եվրո՝ առանց հարկերի վճարման, որը 1 միլիոն եվրո է կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լունինի հետ ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ բաց թողնելով 19 գոլ, տասը խաղում դարպասն անառիկ պահելով: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
«Ռեալը» 29 տուրից հետո 72 միավորով առաջին տեղում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: