Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերն արձագանքել է Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքներին։ Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի թիմը եվրագավաթների ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում կհանդիպի Լոնդոնի «Արսենալին»։
«Ուրեմն, Արսենալ» … լավ թիմ, լավ մարզադաշտ, լավ քաղաք։ Անհամբեր սպասում եմ ձեզ հանդիպելու, իմ ընկերներ: Դժվար կլինի, բայց ես միշտ դրական եմ տրամադրված: Սպասեք մեզ»,- ասել է Մյուլլերը իր սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 9-ին և 10-ին։ Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 16-ին և 17-ին։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։