18.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նա նվաճեր․ Թիկնիզյան

    Նա արժանի է խաղալու, և ես չեմ կատակում, բայց ես չեմ կարող նրանց երկուսին միաժամանակ խաղադաշտ դուրս բերել․ Մոուրինյու

    Բետիսի դեմ խաղից հետո Բարսելոնան չի կարողացել վերադառնալ Կատալոնիա. հայտնի են մանրամասները

    Միգուցե նրանք այս պահին աշխարհի լավագույն թիմն են. Ռոդրի

    🎥 MLS. Ինտեր Մայամին հաղթեց Ատլանտային. Մեսսին հեղինակեց կարիերայի 935-րդ և 936-րդ գոլերը

    🎥 Սերիա Ա. Ռոման Օլիմպիկոյում պարտության մատնեց Ջենոային

    Հալանդը պատմական ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում

    🎥 Բունդեսլիգա. Բավարիան ջախջախեց Լայպցիգին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նա նվաճեր․ Թիկնիզյան

            Նա արժանի է խաղալու, և ես չեմ կատակում, բայց ես չեմ կարող նրանց երկուսին միաժամանակ խաղադաշտ դուրս բերել․ Մոուրինյու

            Բետիսի դեմ խաղից հետո Բարսելոնան չի կարողացել վերադառնալ Կատալոնիա. հայտնի են մանրամասները

            Միգուցե նրանք այս պահին աշխարհի լավագույն թիմն են. Ռոդրի

            🎥 MLS. Ինտեր Մայամին հաղթեց Ատլանտային. Մեսսին հեղինակեց կարիերայի 935-րդ և 936-րդ գոլերը

            🎥 Սերիա Ա. Ռոման Օլիմպիկոյում պարտության մատնեց Ջենոային

            Հալանդը պատմական ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում

            🎥 Բունդեսլիգա. Բավարիան ջախջախեց Լայպցիգին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Անգլիա

                  Ամենաուժեղը դեռ ամենակարող չէ. հետևություններ եվրագավաթների 1/8 եզրափակիչներից

                  Անգլիա, Գերմանիա, Եվրոպա լիգա, Թոփ, Թոփ 1, Իսպանիա, Իտալիա, Կոնֆերենցիաների լիգա, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  15.03.24 / 22:02
                  0

                  Եվրոպական ակումբային մրցաշարերում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլն, ու պայքարը թևակոխեց վճռական փուլ։ Փլեյ-օֆֆի առաջին հատվածում, սովորաբար, ֆավորիտներն առանց լուրջ խնդիրների հաղթահարում են մրցակիցների արգելքն ու շարժվում են առաջ։ Սակայն ֆուտբոլը գեղեցիկ է իր անակնկալներով։ Այո, սրտացավ երկրպագուների համար սիրելի թիմի անսպասելի պարտությունը ծանր հարված կամ սառը ցնցուղ է։ Այս անգամ էլ խոշոր անակնկալներից խուսափել չհաջողվեց։ Ամեն ինչի մասին հերթով։

                  Չեմպիոնների լիգա. «Ինտերը» գնաց տուն, «Արսենալն» ու «Դորտմունդը» նորից թոփ են 

                  Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում պայքարի մեջ էր մնացել 4 զույգ, որոնց ելքը նախօրոք գուշակելն աշխարհի ամենաբարդ գործն էր։ «Արսենալի» ու «Պորտուի» միջև երկու խաղն էլ ստացվեց շատ ձանձրալի։ Թիմերը գործում էին շատ զգուշավոր, քանի որ երկուսի համար էլ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը կհամարվեր մեծագույն սխրանք։ Ուստի պատահական չէր, որ հենց «Արսենալի» ու «Պորտուի» մասնակցությամբ դիմակայությունում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Իրականում այս խաղը նշանավորվեց երկու փաստով.

                  • «Արսենալ»-«Պորտու» խաղը դարձավ առաջինը 2016 թվականից ի վեր, որը տեղափոխվեց ֆուտբոլային վիճակախաղ։ Վերջին անգամ 11 մետրանոց հարվածաշարով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթողը որոշվել էր 2015/2016 մրցաշրջանի եզրափակիչում, որտեղ «Ռեալը» ուժեղ էր գտնվել «Ատլետիկոյից»։
                  • Խաղի վերջում տեղի ունեցավ բախում, որից շատերը մինչև հիմա շոկի մեջ են։ «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն հայտարարել է, որ իր «վիզավի» Միկել Արտետան ինչ-որ պահի պտտվել է իր կողմ ու խաղի ժամանակ իր ընտանիքի անդամների հասցեին վիրավորանք է հասցրել, հայհոյել է։ «Նրա վիրավորած անձանցից մեկն այսօր ողջ չէ», — հայտարարել է պորտուգալացի մասնագետը։ Մի փոքր հավատալի չէ Արտետայից նման պահվածք, սակայն դժվար Կոնսեյսաոն ուղիղ տեղը նման բան հորիներ։ Մյուս կողմից, պարտված մարզչի գլխում ինչ միտք ասես՝ կարող է պտտվել։

                  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ամենասպասված դիմակայություններից մեկում «Բարսելոնան» ու «Նապոլին» ցույց տվեցին իրենցից սպասելի ֆուտբոլ՝ լի բազմաթիվ անհատական սխալներով, մարզչական հետաքրքիր լուծումներով։ Ակնհայտ է, որ «Բարսան» ու «Նապոլին» իրենց լավագույն օրերը չեն ապրում ու նույնիսկ մոտ էլ չեն իրենց նախորդ մրցաշրջանի մարզավիճակին։ Թիմերն «ամենահամեղը» «մատուցեցին» առաջին 30 րոպեների ընթացքում, երբ «Բարսան» գնդակ ընդունեց մրցակցից ու սկսեց խաղալ վախվորած։ Ի վերջո նրանք ծնկի բերեցին մրցակցին 3-1 հաշվով։

                  • «Բարսելոնան» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմը, որը հաղթահարում է փլեյ-օֆֆ որևէ փուլ՝ մեկնարկային կազմում ունենալով 17 տարեկան և 16 տարեկան 2 ֆուտբոլիստ։ Պաու Կուրբասին ու Լամին Յամալը  «Նապոլիի» հետ մրցավեճում լավագույններից էին։

                  Սպասվածից մի փոքր ավելի ձանրձալի ստացվեց միշտ ուրախ «Դորտմունդի» ու ՊՍՎ-ի միջև երկրորդ խաղը։ Չեզոք ֆուտբոլասերները գիտեն, որ այս թիմերը սիրում են գրոհել ու խաղալ գոլառատ ֆուտբոլ, սակայն, ինչպես «Արսենալի» ու «Պորտուի» պարագայում, նրանց համար էլ ՉԼ լավագույն ութնյակ դուրս գալը հերոսություն կլիներ։ «Մեղուները» տակտիկապես գրագետ ֆուտբոլ ցույց տվեցին ու հաղթեցին կարգի ու փորձի շնորհիվ։

                  • «Բորուսիան» իր գոլերը խփեց 3-րդ և 95-րդ րոպեներին։ Գոլերի նման ժամային տարբերությամբ հանդիպումը թվով երրորդն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։
                  • «Բորուսիայի» կազմում փայլեց Ջեյդոն Սանչոն։ Անգլիական «գործուղումից» հետո Դորտմունդ վերադարձած ֆուտբոլիստն արդեն երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ. Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Վերդերի» հետ խաղում Սանչոն ևս գրավել էր մրցակցի դարպասը։

                  Երկրպագուների համար իսկական շոկ էր «Ինտերի» պարտությունն «Ատլետիկոյից»։ Դիեգո Սիմեոնեի կյանքի երկու թիմերի միջև պայքարն, ի սկզբանե, կրում էր սովորական ու սպասված բնույթ։ «Ինտերը» առաջինը բացեց հաշիվը, թեպետ մրցակիցը հենց սկզբից լավ ճնշում էր գործադրում։ Սակայն իսպանական թիմը արագ պատասխանեց, այնուհետև մի քանի անգամ փրկվեց, երբ Թյուրամն ու Բարելան նպաստավոր դիրքերից վրիպեցին։ Իսկ խաղի վերջում «Ինտերը» չդիմացավ. փոխարինման դուրս եկած Մեմֆիս Դեպայը, գրավեց Զոմերի դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ Ինձագիի թիմը որքան էլ տանջվեր, եթե «Ատլետիկոն» լավ է խաղում պաշտպանությունում, ապա այն հնարավոր չէ քանդել նույնիսկ ամբարձիչով։ Իսկ 11-մետրանոց հարվածաշարում փայլեց Յան Օբլակը, որը պարզապես ճախրում էր։

                  • «Ատլետիկոյից» կրած պարտությունն իսկական ապտակ է «Ինտերի» ու ամբողջ իտալական ֆուտբոլի համար», — նման կտրուկ, բայց դիպուկ հայտարարություն է արել La Gazzetta dello Sport պարբերականի գլխավոր խմբագիրը։
                  • «Նապոլիից», ու «Լացիոյից» հետո պարտվեց նաև «Ինտերը», ինչը նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում չի լինի ոչ մի իտալական թիմ։

                  Եվրոպա լիգա. «Դեղագործների» վալիդոլային հաղթանակը, իտալական թիմերի դոմինացիան

                  Եթե Չեմպիոնների լիգայում Ապենինյան թերակղզու ներկայացուցիչները չկարողացան որևէ թիմ ուղարկել քառորդ եզրափակիչ, մի հարկ ներքև հարևանությամբ, որտեղ չկան «Բավարիաներ» ու «Բարսելոնաներ», ամեն ինչ անհամեմատ ավելի հեշտ ստացվեց։

                  • «Ռոման» առաջին խաղում տանը «մասնատել» էր դե Ձերբիի «Բրայտոնին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով 4 գնդակ։ Անգլիայում թիմերը խաղացին ձանձրալի ֆուտբոլ։ «Ճայերը» հաղթեցին 1-0 հաշվով, սակայն, բնականաբար, դա բավական չեղավ հաջորդ փուլ դուրս գալու համար։ Փոխարենը, իրենց «դրսևորեցին» երկրպագուները։ Հռոմում կայացած խաղում «Ռոմայի» ֆաները վիրավորական պաստառ էին բացել Անգլիայի մահացած թագուհու հասցեին (ցենզուրայից դուրս), ինչին ի պատասխան «Բրայտոնի» ֆաները տանը բացել էին հետևյալ գրությամբ պաստառ. «Տոտտին սիրում է արքայախնձորով պիցցա»։ Մեղմ ասած՝ թույլ պատասխան էր։

                  • Սպասելի ուժեղ էր իր մրցակցից «Միլանը»։ Ստեֆանո Պիոլիի թիմը հյուրընկալվելիս էլ գոլառատ խաղում հաղթեց «Սլավիային»։ «Ատալանտայի» համար «Սպորտինգի» դեմ պատասխանը մի փոքր լարված ստացվեց։ Առաջին կեսում պորտուգալական ակումբը խփեց իր բաղձալի գոլը, որով դիմակայությունում հաշիվը հավասարվեց, սակայն երկրորդ կեսում հավերժ թվացող Ջանպիերո Գասպերինիի տղաները՝ Լուկմանի ու Սկամակկայի ջանքերով, 2 գնդակ խփեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ։
                  • Հիշատակման է արժանի, անշուշտ, «Լիվերպուլի» ներկայացումը «Էնֆիլդում»։ Խեղճ Պրահայի «Սպարտան» ստիպված եղավ 6 անգամ վերսկսել խաղը դաշտի կենտրոնից։ Ընդ որում, Յուրգեն Կլոպի տղաներն առաջին 14 րոպեների ընթացքում մրցակցին նույնիսկ շնչելու հնարավորություն չէին տալիս՝ խփելով 4 գոլ։ Դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 11-2։ Հարց, որը կհուզի շատերին. ի՞նչ է անում «Լիվերպուլը» Եվրոպա լիգայում (հարցը հռետորական է)։
                  •  «Վիլյառեալն» ու «Մարսելը»  զվարճանքների կենտրոնի էին վերածել «Էստադիո դե լա Սերամիկան». առաջին խաղում ֆրանսիական թիմը քարը քարի վրա չէր թողել մրցակցին՝ 4-0, սակայն Իսպանիայում կայացած խաղի 85-րդ րոպեի դրությամբ «Վիլյառեալը» խփել էր 3 գնդակ ու շատ մոտ էր սխրանքին, սակայն հանդիպման վերջնամասում չկարողացավ իրացնել իր գոլային պահը, իսկ մրցակիցը 94-րդ րոպեին խփեց գնդակը։

                  • Երեկոյի զարդը դարձավ «Բայերի» ու «Քարաբաղի» միջև պատասխան հանդիպումը։ 67-րդ րոպեի դրությամբ «Դեղագործները» պարտվում էին 10 հոգով խաղացող մրցակցին 0-2 հաշվով։ Հաջորդ փուլ դուրս գալու համար պետք էր 3 գնդակ խփել։ Ինչպես և առաջին խաղում, Խաբի Ալոնսոյի թիմն արեց անհնարինը։ 72-րդ րոպեին Ֆրիմպոգը 1 գնդակ հետ բերեց, իսկ մրցավարի ավելացված ժամանակում բեմահարթակ դուրս եկան փոխարինման մտած Ալեխանդրո Գրիմալդոն ու Պատրիկ Շիրկը։ Չեխ հարձակվողը 93-րդ րոպեին գոլ խփեց Գրիմալդոյի փոխանցումից, իսկ 98-րդ րոպեին դուբլեց ու «Բայերի» երկրպագուներին հասցրեց խելագարության։
                  • «Ռեյնջերսի» ու «Բենֆիկայի»  պատասխան խաղում ամեն ինչ որոշվեց VAR-ի միջնորդությամբ պորտուգալական թիմի խփած գոլը։ «Վեստ Հեմը» տանը վերականգնեց իր հեղինակությունը երկրպագուների աչքում՝ առաջին խաղում «Ֆրայբուրգին» 0-1 հաշվով պարտվելու համար՝ 5-0։

                  Կոնֆերենցիաների լիգա. Էմերիի նոր մրցաշարը, «Օլիմպիակոսի» վերակենդանացումը

                  Կոնֆերենցիաների լիգայում էլ էր թեժ։ Արագ անցնենք արդյունքների վրայով։

                  • Օրվա գլխավոր քամբեքը «Օլիմպիակոսի» անվան դիմաց է: Առաջին խաղում հույները այնքան տաղանդ ունեցան, որ սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվել էին «Մաքքաբիին»: Պատասխան խաղում գրանցվեց հայելանման արդյունք, ու պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ «Օլիմպիակոսը» ավելի ուժեղ գտնվեց ու 5:1 հաշվով հաղթելու շնորհիվ անցավ քառորդ եզրափակիչ:
                  • ՊԱՕԿ-ը նույնպես տպավորիչ վերադարձ է գրանցել: Զագրեբում «Դինամոյից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո նրանք տանը 6:1 հաշվով հաղթեցին խորվաթներին: Հետաքրքիր է, որ հունական ակումբները նման քամբեք են անում. հավանաբար այն միտքը, որ մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Աթենքում, նրանց մղում է նման սխրանքների։
                  • «Աստոն Վիլան» կանգնեց «Այաքսի» ճանապարհին մրցաշարի ամենահետաքրքիր դիմակայությունում։ Ամստերդամում 0:0-ից հետո Անգլիայում «Վիլլան» մի գլուխ ուժեղ էր՝ 4:0:  Ունայ Էմերին կրկին հինգշաբթի օրվա եվրագավաթների արքան է։

                  • «Ֆեներբահչեն» պարտվեց «Ունիոնին», բայց առաջադիմեց: Ստամբուլում նրանք 0:1 հաշվով պարտություն են ստացել բելգիացիներից, սակայն մինչ այդ թուրքերը վստահորեն արտագնա հաղթանակ էին տարել 3:0 հաշվով։ «Ֆիորենտինան» նույնպես առաջ է շարժվում: Հայֆայի «Մաքքաբիի» նկատմամբ արտագնա արդյունավետ հաղթանակից հետո (4:3), նրանք տանը հանգիստ ոչ-ոքի խաղացին՝ 1:1։ Քառորդ եզրափակիչում է նաև «Լիլը»: Ֆրանսիացիները առաջին խաղում հաղթեցին ավստրիական «Շտուրմին» (3:0), ուստի Ֆրանսիայում բավական էր ոչ-ոքին՝ 1:1:
                  • «Վիկտորիա Պիլզենն» ու «Սերվետը» հասան 11 մետրանոց հարվածաշարի։ Գոնե մի քիչ զվարճանք երկու գոլազուրկ ոչ-ոքիներից հետո: Վիճակախաղի հերոսը դարձավ չեխ դարպասապահ Յեդլիչկան, որը 2 հարված հետ մղեց։ «Բրյուգեն» շարժվել է առաջ տանը՝ 3-0 հաշվով «Մյոլդեին» հաղթելու շնորհիվ։

                  Եվրագավաթները գնում են կարճատև դադարի։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած թիմերն արդեն իմացել են իրենց մրցակիցներին (վիճակահանության արդյունքներն այստեղ են)։ Բայց երկար չենք սպասելու. արդեն գարնան երկրորդ ամսի սկզբին եվրոպական մեծ ֆուտբոլը նորից մեզ հետ է լինելու։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #բայեր#բավարիա#բարսելոնա#ինտեր#լացիո#հենրիխ-մխիթարյան#միլան#նապոլի#ռեալ-մադրիդատլետիկո-մադրիդ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  📷 Ռաֆայել Լեաուն բարեհաջող բուժզննում է անցել նոր ակումբում

                  30.08.26

                  🎥 Սերիա Ա. Ինտերը գոլառատ խաղում ոչ-ոքի խաղաց Տորինոյի հետ

                  26.04.26

                  ​Փող չկա, բայց կա ելք. կատալոնացիների վերջին խաղաքարտը Կանսելուի համար

                  30.03.26

                  Ֆլիկը բացահայտել է Բարսելոնայում մնալու իրական պատճառը

                  21.12.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նա նվաճեր․ Թիկնիզյան

                  16:15 / 18.10.26

                  Նա արժանի է խաղալու, և ես չեմ կատակում, բայց ես չեմ կարող նրանց երկուսին միաժամանակ խաղադաշտ դուրս բերել․ Մոուրինյու

                  15:18 / 18.10.26

                  Բետիսի դեմ խաղից հետո Բարսելոնան չի կարողացել վերադառնալ Կատալոնիա. հայտնի են մանրամասները

                  14:14 / 18.10.26

                  Միգուցե նրանք այս պահին աշխարհի լավագույն թիմն են. Ռոդրի

                  13:15 / 18.10.26

                  🎥 MLS. Ինտեր Մայամին հաղթեց Ատլանտային. Մեսսին հեղինակեց կարիերայի 935-րդ և 936-րդ գոլերը

                  12:11 / 18.10.26

                  Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                  11:13 / 18.10.26

                  Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ

                  10:10 / 18.10.26

                  🎥 Սերիա Ա. Ռոման Օլիմպիկոյում պարտության մատնեց Ջենոային

                  00:45 / 18.10.26

                  🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                  00:28 / 18.10.26

                  Հալանդը պատմական ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում

                  23:35 / 17.10.26

                  Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Մարտին Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն

                  23:03 / 17.10.26

                  🎥 Բունդեսլիգա. Բավարիան ջախջախեց Լայպցիգին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը

                  22:44 / 17.10.26

                  🎥 Բարսելոնան գերլարված պայքարում հաղթեց Բետիսին՝ կրկնելով Ռեալի պատմական արդյունքը

                  22:30 / 17.10.26

                  🎥 Սերիա Ա. Ինտերը արտագնա հաղթանակ տարավ․ Մխիթարյանը մասնակցեց խաղին

                  22:10 / 17.10.26

                  🎥 ՀՊԼ. Արարատն ու Շիրակը չպարզեցին հաղթողին

                  21:57 / 17.10.26

                  Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնություն. Աննա Ամրոյանի և Ալինա Սուքիասյանի արդյունքները

                  21:34 / 17.10.26

                  🎥 Լիգա 1. ՊՍԺ-ն վերջնամասում խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Ստրասբուրի նկատմամբ

                  21:14 / 17.10.26

                  🎥 ԱՊԼ. Ման Սիթին լարված պայքարում հաղթեց Իպսվիչին․ Լիվերպուլը կամային հաղթանակ տարավ Բրենտֆորդի նկատմամբ

                  20:25 / 17.10.26

                  🎥 ՀՊԼ. Ուրարտուն գոլառատ խաղում կամային հաղթանակ տարավ Վանի նկատմամբ

                  20:11 / 17.10.26

                  Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց Կոսովոյին

                  20:00 / 17.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.