Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը չի երկարաձգի պայմանագիրը թիմի պաշտպան Սերխի Ռոբերտոյի հետ, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ու նրա գործակալը դեռ տեղեկացված չեն այս որոշման մասին։ Նշենք, որ Ռոբերտոյի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Սերխին իր ողջ կարիերան անցկացրել է կատալոնացիների կազմում, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 361 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ, կատալոնական թիմի կազմում 31-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, 7 անգամ՝ Լա Լիգայում, 6 անգամ՝ Իսպանիայի գավաթում և հինգ անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթում:
























































