Իսպանիայի 26-րդ տուրի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ Վալենսիայում հրդեհի զոհերի հիշատակին, որը խլել է առնվազն չորս մարդու կյանք: Այս մասին հայտնում է La Liga-ի պաշտոնական աքաունթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Վալենսիայում հրդեհը պատել էր 14 հարկանի շենքը և տարածվել հարևան շենքում։ Բացի մահացածներից, 19 մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Քաղաքային իշխանությունները սուգ է հայտարարել, և այս շաբաթվա վերջին նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լա Լիգան հետաձգել է «Վալենսիա»-«Գրանադա» հանդիպումը, որը պետք է կայանար շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին, և Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնի՝ «Լևանտեի» և Անդորրա հանդիպումը, որը նույնպես նախատեսված էր շաբաթ օրը։