Իսպանիայի հավաքականը կշարունակի համագործակցել գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ: Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը նոր համաձայնագիր են ստորագրել, որը ուժի մեջ է մինչև Աշխարհի առաջնության ավարտը՝ 2026 թվականը։ Այսպիսով, իսպանացիները 62-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես կգան նաև Եվրո-2024-ում։
Դե լա Ֆուենտեն գլխավորեցՖուրիա Ռոխան անմիջապես այն բանից հետո, երբ թիմը դուրս մնաց Կատարում կայացած աշխարհի 2022 թվականի առաջնությունից։
2023 թվականի հունիսին Իսպանիայի հավաքականը նրա գլխավորությամբ հաղթեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2022/2023 մրցաշրջանում՝ կիսաեզրափակիչում հաղթելով Իտալիային (2:1), իսկ եզրափակիչում՝ Խորվաթիային (0:0 հիմնական ժամանակում, 5:4՝ 11 մետրանոցներով: )