Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցնում է մարզումները։
«Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը և իշխանության հրահանգները հաշվի առնելով որոշում ենք կայացրել, որ մեր գլխավոր թիմը, կանանց թիմը, ինչպես նաև ակադեմիայի բոլոր խաղացողները մարզվեն տնային պայմաններում»,- գրում է ակումբի մամուլի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան դադարեցվել է մինչև ապրիլի 4-ը: