Հունվարի սկզբին հանդիպում է կայացել Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի միջև, որտեղ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել իսպանական ակումբ, հայտնում է Footmercato-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Մադրիդյան ակումբը ցանկանում է վերջնական համաձայնության գալ մոտակա շաբաթների ընթացքում, սակայն նրա տեղափոխության մասին կհայտարարի միայն մրցաշրջանի ավարտից հետո։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ նվաճել է 13 գավաթ։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































