Փետրվարի 20-ին Էյնդհովենում (Հոլանդիա) կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍՎ-Դորտմունդ Դորտմունդի «Բորուսիա» առաջին հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 24-րդ րոպեին Դոնյել Մալենի խփած գոլին տանտերերը պատասխանել են 56-րդ րոպեին Լյուկ դե Յոնգի իրացրած 11 մետրանոցով։
Այս գոլը Էյնդհովենցիների հարձակվողի համար 9-րդն էր հոլանդական թիմի կազմում Չեմպիոնների լիգայում: Այս արդյունքին հասնելու համար նրանից պահանջվել է 23 հանդիպում։
Այսպիսով, դե Յոնգը դարձել է ՊՍՎ-ի պատմության մեջ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով Ռուդ վան Նիստելրոյից, որը 11 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։
Բացի խփած 9 գոլերից, ՊՍՎ-ի կազմում Չեմպիոնների լիգայի 23 խաղում դե Յոնգը նաև երկու գոլային փոխանցում է կատարել։