Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Աթլետիկը» 3։2 հաշվով հաղթեց «Ժիրոնային»:
Հանդիպման 2-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ալեխանդրո Բերենգերը բացեց խաղի հաշիվը։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։
Երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը հավասարեցրեց ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը։ Սակայն 54-րդ րոպեին Բերենգերը դուբլ ձեւակերպեց, իսկ Ինյակի Ուիլյամսը 6 րոպե անց մեծացրեց տանտերերի առավելությունը։ 75-րդ րոպեին հյուրերի պաշտպան Էրիկ Գարսիան կրճատեց հաշվի տարբերությունը։
«Աթլետիկն» ունի 49 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Ժիրոնան» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը 2 2-րդ տեղում է՝ առաջատար «Ռեալին» զիջելով 6 միավորով։