Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան կատակել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։
«Ես Ֆլորենտինո Պերեսին հարցրի՞ Կիլիան Մբապեի մասին: Ես արդեն ասել եմ նրան, որ նա տեղափոխվում է «Ատլետիկո»:
Նա ինձ ասաց, որ դա իրեն չի զարմացնի»,- Ալմեյդայի խոսքերը մեջբերել է Universal Madrid աքաունթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):