«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել կատալոնացի հարձակվող Լամին Յամալի մասին։
«Մարդիկ նրա մասին իմացան միայն մի քանի ամիս առաջ, բայց ես նրան ճանաչում եմ վեց տարի, երբ նա խաղում էր երիտասարդական թիմում։ Հիշում եմ, թե ինչպես նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեալի» դեմ խաղում։ Ես զարմացած էի, թե ինչպես նա դա արեց»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Xavi Era թվիթերյան էջը։
16-ամյա Յամալը «Բարսելոնայի» սան է։ Նա հիմնական թիմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում հարձակվողը կատալոնացիների կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































