Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է իր՝ կատալոնական թիմի ճամբար տեղափոխվելու մասին։
«Կյանքումս երբեք չեմ մտածել, որ կխաղամ «Բարսելոնայի» նման ակումբում։ Մի քանի տարի առաջ գործակալս ինձ ասաց, որ կարող եմ պայմանագիր կնքել եվրոպական ակումբի հետ, բայց նա չասաց, թե որ ակումբի հետ: Ես ժամանեցի Մադրիդ և գիշերեցի հյուրանոցում՝ չիմանալով, թե ուր եմ գնում։ Հաջորդ օրը նրանք ինձ հանկարծ ասում են. «Արի Բարսելոնա»: Եվ ես շատ զարմացա»,- ասել է Արաուխոն Barca Universal-ին տված հարցազրույցում:
Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Բարսելոնա B»-ից 2020 թվականի հոկտեմբերին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը ուրուգվայցի պաշտպանին գնահատում է 70 միլիոն եվրո:
24-ամյա Ռոնալդ Արաուխոն կատալոնական համակարգում հայտնվեց 2018թ.