«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած պարտությունը (0:2)։
«Ֆուտբոլում պատահականություններ չկան։ Սա երկրորդ անընդմեջ հանդիպումն է, որ այսպիսի գոլեր ենք բաց թողնում։ Սակայն Մբապեի գոլից առաջ մեր բախտը չբերեց։ Այն խաղացողը, որը պետք է հսկեր նրան հարված ստացավ, իսկ նրա գոտում հայտնվեց մեկ այլ խաղացող, որը սովոր չէր այդ դիրքում խաղալուն։ Այս մակարդակում նույնիսկ փոքր սխալներն առանցքային են դառնում։ Այդպիսի հմուտ մրցակցի դեմ ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել, բայց այսօր մենք երկու-երեք սխալ թույլ տվեցինք։
Մենք գոհ ենք կատարված աշխատանքից։ Մենք տեսանք, որ եթե ամեն ինչ ճիշտ անենք, կարող ենք մրցել նրանց հետ»,- Մերինոյի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Սան Սեբաստիանում։