Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը «Լացիոն» Հռոմում ընդունել էր «Բավարիային»։
Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ 67-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Դայո Ուպամեկանոն։ 2 րոպե անց Չիրո Իմոբիլեն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»։ Փարիզյան թիմը հաղթեց 2։0 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Բրեդլի Բարկոլան։
Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 5-ին։