Օրելիեն Չուամենին պատասխանել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։
Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը։
— Մբապեն արդեն հայտարարե՞լ է իր որոշման մասին:
— Անձամբ ի՞նձ։Ո՛չ։ Բայց, եթե նույնիսկ նա ինձ ինչ-որ բան ասեր, ես ձեզ չէի չէի ասի դրա մասին։
Մենք դա ժամանակ առ ժամանակ քննարկում ենք հանդերձարանում։ Սա կարևոր հարց է։ Հուսով ենք, որ ամեն ինչ կկարգավորվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Չուամենին։
Մբապեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: