«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն «Բլաուգրանայի», ՊՍԺ-ի, «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին անվանել է լավագույն ֆուտբոլիստ, ում հետ նա խաղացել է նույն թիմում։
«Ռոնալդինյո։ Գիտե՞ք ինչու։ Քանի որ նա զվարճալի էր, նա խաղում էր, զվարճանում և զվարճացնում մեզ: Հոյակապ էր»,-Դեկուի խոսքերն է մեջբերում SOL-ը։
Ռոնալդինյոն «Բարսելոնայում» խաղացել է 2003-2008 թվականներին: