«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
22-ամյա ճապոնացին «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։