«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ասել է, թե ինչ է մտածում «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին, որը կարող է փոխարինել Չավիին կատալոնական ակումբում։
«Այս պահին մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները։ Շա՞տ մարզիչներ կան, որ պատրաստ են դիմակայել նման պատասխանատվությունը։ Ես գիտեմ, որ Ամորիմը լավ արդյունքներ է գրանցել «Սպորտինգում», նրա թիմը խաղում է «Բարսելոնայի» ոճով, բայց կարծում եմ, որ Ռուբենը շատ քիչ փորձ ունի»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Sport-ը։
Չավին հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում կհեռանա «Բարսելոնայից»։
























































