«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Գրանադայի» հետ ոչ-ոքին (3:3):
«Շատ դժվար է չեմպիոն դառնալը, հատկապես նման հանդիպումներից հետո. Մադրիդի «Ռեալի» առավելությունը շատ մեծ է, բայց անհնարին ոչինչ չկա։ Մենք այլևս չենք կարող սխալվել: Այսօր մենք մրցակցին շատ հնարավորություններ տվեցինք»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնան» 51 միավորով երրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: Առաջատար Մադրիդի «Ռեալից» տարբերությունը 10 միավոր է։
























































