«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ իր վերաբերմունքի մասին.
«Կրիշտիանուն ավելին է, քան օրինակ, նա ստանդարտ է, այս մարզաձևի խորհրդանիշն է: Նա ինձ շատ օգնեց, երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», երբ ընդամենը 19 տարեկան էի։
Նա այն խաղացողներից էր, ով ամենաուշադիրն էր երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ՝ փորձելով այնպես անել, որ մենք հնարավորինս հարմարավետ զգանք մեզ թիմում:
Ես շատ բան սովորեցի նրանից»,- մեջբերում է «Միլանի» պաշտպանին AS-ը: