Իտալական Յուվենտուս ֆուտբոլային ակումբը լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին անհատականացված մարզաշապիկ է նվիրել։
Հիշեցնենք, որ ծանր քաշային կարգում Թայսոնի առաջին տիտղոսը եղել է WBC գոտին, որը նա նվաճել է 1986 թվականին, 1987-1990 թվականներին նա կրել է WBA և IBF գոտիները Ջեյմս Սմիթի և Թոնի Թաքերի նկատմամբ տարած հաղթանակներից հետո։ 1989-ից 1990 թվականներին Թայսոնը եղել է լավագույն բռնցքամարտիկը՝ անկախ քաշային կարգից՝ ըստ The Ring ամսագրի։
Օրեր առաջ կայացավ Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում հանդիպեցին «Ինտերն» ու «Յուվենտուսը»։ Թիմերը խաղացել են Միլանի (Իտալիա) «Սան Սիրո» մարզադաշտում (Ջուզեպպե Մեացա): «Ինտերը» նվազագույն հաղթանակի հասավ՝ 1:0։ Առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» 23 խաղից հետո վաստակել է 53 միավոր: