«Բարսելոնան» մտադիր է ամռանը բաժանվել կիսապաշտպան Ուսման Դեմբելեից: Ակումբի ղեկավարությունը հոգնել է հարձակվողի խաղի առաջխաղացում սպասելուց և նախատեսում է նրան թույլ տալ մեկ այլ թիմ տեղափոխվել:
Հնարավոր է, որ «Բարսան» վարձավճարով ուղարկի Դեմբելեին մեկ այլ ակումբ, հայտնում է AS-ը:
Բացի այդ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամռանը կատալոնացիները կարող են վաճառել նաև կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: «Բարսելոնան» ցանկանում է նաև երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ: