Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ:
Կատալոնյան ակումբը գերմանացի ֆուտբոլիստին կառաջարկի նոր պայմանագիր մինչև 2024 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի շուրջ 6,3 մլն եվրո՝ գումարած բոնուսները: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
27-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: