Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներն այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմանսակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:
Հավաքականի կազմում ընդգրկված կլինեն վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը, Գոռ Բեգլարյանը, եռացատկորդներ Գոռ Հովակիմյանը և Լևոն Աղասյանը:
Աթլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: