«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ըստ Anything Liverpool-ի՝ գերմանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել հանգստից՝ «Բարսելոնայի» հետ աշխատելու համար։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպը պատրաստ չէ մոտ ապագայում դիտարկել այլ ակումբների առաջարկները։
Հունվարի 26-ին գերմանացի մասնագետը հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի կհեռանա թիմից։ Երկու օր անց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո նույնպես կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից։
56-ամյա Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։