«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ պատրաստ է հնարավորություն տալ թիմի երիտասարդ խաղացողներին։
«Մենք, իհարկե, ցանկանում ենք երիտասարդ խաղացողներին հնարավորություն տալ: Առաջին հերթին պետք է զարգացնել տաղանդը, և առաջին հերթին նրանք պետք է վաստակեն դա, և երկրորդ՝ նրանք պետք է խաղան այն դիրքերում, որոնք մեզ անհրաժեշտ են։
Ամեն ինչ պետք է հավաքվի, և մենք աշխատում ենք դրա վրա: Մենք ունենք մի քանի խոստումնալից խաղացողներ, որոնց նորամուտը մոտ է: Այժմ նրանց մի փոքր է պակասում, որ հնարավորություն ստանան խաղալ հիմնական կազմում անհրաժեշտ մակարդակով»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































