Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարին «Բավարիան» շատ մոտ էր Ռոնալդ Արաուխոյին 80 միլիոն եվրոյով ձեռք բերելուն:
Ուրուգվայի հավաքականի խաղացողը բաց էր մյունխենյան թիմ տեղափոխվելու համար։ Սակայն կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավին թույլ չի տվել , որ այս տեղափոխությունը կայանա։
























































