Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մեծ վստահություն ունեն, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն առաջիկա ամռանը կմիանա ակումբին: Այս մասին հայտնում է Relevo-ն։
«Դուք ինքներդ եք տեսնում, որ այս ուղղությամբ որոշակի շարժումներ կան։ Ինչ-որ բան տեղի է ունենում հենց հիմա»,- «Ռեալի» խաղացողների խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Նշվում է, որ թիմը դրական է տրամադրված Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության հետ կապված։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արքայական ակումբի ղեկավարությունը դեռ ակտիվ կապի մեջ է ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, սակայն կողմերը չեն կարողանում պայմանավորվել 25-ամյա հարձակվողի աշխատավարձի չափի և գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ։
























































