«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ինքը կարող է գլխավորել «Բարսելոնան»։
«Ես հիմա լավագույն տեղում եմ և լավագույն ակումբում: Նրանք վստահում են ինձ, և ես հպարտ եմ, որ այստեղ եմ: Ես իսկապես ցանկանում եմ շարունակել պատմություն կերտել այստեղ՝ «Ռեալ Սոսյեդադում»: Պայմանագրի երկարաձգման համար շատ եմ սպասում, սա իմ երազանքն է»,- ասել է «Ժիրոնայի» հետ խաղից առաջ:
22 տուրից հետո «Ռեալ Սոսյեդադն» ունի 36 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Չավին հայտարարել է մրցաշրջանի վերջում «Բարսելոնայից» հեռանալու մասին։
























































