Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարծում է, որ Իսպանիայում ընդհանրապես չեն գնահատում իրենց մասնագետներին։
«Իսպանացի մարզիչների աշխատանքը բարձր է գնահատվում այլ լիգաներում։ Բուն Իսպանիայում ընդհանրապես չեն գնահատում իսպանացի մասնագետներին։
Այլ երկրներում մարդիկ անընդհատ նշում են նույն Ալգուասիլի, Մարսելինոյի, Արասատեի կատարած աշխատանքը։
Շատ իսպանացիներ հաջողությամբ աշխատում այլ առաջնություններում։ Բայց հենց Իսպանիայում ամեն ինչ այլ է»,- մեջբերում է Չավիին Mundo Deportivo-ն:
























































