«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածուների մասին։
«Ես ոչ մի մարզչի հետ չեմ խոսել։ Դա Դեկուի աշխատանքն է։ Տարբերակները սահմանափակ են, բայց բոլոր հարցերը պետք է ուղղել մեր մարզական տնօրենին»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3:5) Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։
44-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։
























































