Աշխարհի յոթակի չեմպիոն և Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը 2025 թվականից կներկայացնի Ferrari թիմը, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել, ուստի երկու կողմերն էլ մտադիր են հայտարարել համագործակցության մեկնարկի մասին՝ 2024 թվականի գալիք մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Սպասվում է, որ Հեմիլթոնի տեղափոխության մասին պաշտոնապես կարող է հայտարարվել մոտ օրերս։
Բրիտանացու ներկայիս պայմանագիրը Mercedes-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը: