«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում տարած հաղթանակը (1:0).
«Ես շատ լարված էի և նյարդայնացած։ Երբ հաշիվը 1:0 է, ժամանակն է այն դարձնել 2:0: Մենք մեզանից ավելին պետք է պահանջենք։ Երբ նրանք խաղում են տասը հոգով, մենք պետք է ավելի շատ տիրենք գնդակին և լինենք մրցակիցների կիսադաշտում։ Մենք համբերություն չունեցանք գոլ խփելու։ Մենք երկու-երեք հստակ հնարավորություն ունեինք, բայց չարեցինք դա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք՝ հունվարին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց 2023/2024 մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու մասին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնությունը (2022/2023), ինչպես նաև Իսպանիայի Սուպերգավաթը (2022/2023):
22 տուրից հետո «Բարսելոնան» 47 միավորով երրորդն է Լա Լիգայում։ Առաջնությունը գլխավորում է «Ժիրոնան» (55 միավոր):
Հաջորդ հանդիպումը կատալոնական ակումբը կանցկացնի «Ալավեսի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
























































