Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Ռայո Վալեկանոյին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
35-րդ րոպեին Ռեյնիլդու Մանդավան առաջ է մղել դաշտի տերերին։ Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպանը գոլի հեղինակ է դարձել Ռոդրիգո Ռիկելմեի փոխանցումից։ Հյուրերը պատասխանել են Ալվարո Գարսիայի դիպուկ հարվածով:
Դաշտի տերերին հաղթանակ է պարգևել Մեֆիս Դեպայը, որն 90-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո:
Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 22 խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոն» 47 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ռայո Վալեկանոն» անցկացրած 22 խաղից հետո 24 միավորով 13-րդ տեղում է։
























































