Իսպանական «Բարսելոնան» մոտ է շվեդական «Յուրգարդենի» կիսապաշտպան Լուկաս Բերգվալի տրանսֆերը ձևակերպելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ շվեդական թիմն ընդունել է կատալոնացիների առաջարկը։ «Բարսելոնան» տրանսֆերի համար կվճարի 7 միլիոն եվրո և ևս 3 միլիոն բոնուսների տեսքով:
Այսօր Բերգվալը պետք է հանդիպի Դեկուի հետ՝ քննարկելու անձնական պայմանագիրը:
Նախորդ մրցաշրջանում Բերգվալն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։