Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալը» չի պատրաստվում նոր կիսապաշտպան ձեռք բերել և ցանկանում է շարունակել համագործակցությունը Կրոսի հետ, ում պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
«Ռեալը» պատրաստ է նրա հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Տոնի Կրոսը թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։