Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է վերադառնալ խաղադաշտ արդեն ապրիլին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա դարպասապահն արդեն մարզվում է «Ռեալի» մարզաբազայում։
Նշվում է, որ ըստ ակումբի բժիշկների, ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ ապրիլին։
Հիշեցնենք, որ Կուրտուան Լա լիգայի առաջնության մեկնարկից երկու օր առաջ մարզման ժամանակ վնասվածք էր ստացել։