Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաո Ֆելիքսը, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», «Բլաուգրանայի» մարզման ժամանակ աջ կոճի արտաքին կողային կապանի վնասվածք է ստացել, ինչի պատճառով վտանգված է բաց թողնել չորս շաբաթ։ Այս մասին հայտնել է լրագրող Թոնի Խուանմարտին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ինչպես ընդգծում է աղբյուրը, ամենայն հավանականությամբ, պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 21-ին։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: